Կոտրեք պատը և հետևեք Ձեր բիզնեսի առաջխաղացմանը
Կոտրեք պատը. հետևեք Ձեր բիզնեսի առաջխաղացմանը
Համակարգը կօգնի անմիջապես ստանալ տեղեկատվություն վաճառքների մասին՝ ըստ բազմաթիվ ցուցանիշների:
Տեղեկատվությունը տրամադրվում է բազմաթիվ բացվածքներով: Հնարավոր է ստանալ ինչպես համախառն առեւտրի, այնպես էլ կամայական դրամարկղի ճշտությամբ տեղեկատվություն՝ կանխիկ եւ անկանխիկ բոլոր գնումների մասին:
Փորձել ԱՆՎՃԱՐ ԳնելԻնչպես կարող է Ձեզ օգնել
Բոլոր վաճառքների մասին տեղեկատվությունն ամեն պահի հասանելի է, այն աչքի առջեւ է: Այն հնարավոր է ֆիլտրել, վերլուծել, հասկանալ տարբեր երեւույթների ազդեցությունը եւ գտնել ուղիներ՝ բիզնեսն ուժեղացնելու համար:
Տեղեկատվությունը կարող է հասանելի լինել ինչպես միայն Ձեզ, այնպես էլ կամայական այլ օգտատիրոջ, ում Դուք լիովին կամ մասամբ կարտոնեք:
3 ամիս անվճար.
փորձեք եւ կհամոզվեք
Գին
Գինը կախված է այն բանից, թե Ձեր բիզնեսն ինչ մեծության է, կամ Դուք որքան ժամանակ եք օգտվում մեր մյուս պրոդուկտներից:
Լավագույն գինը ստանալու համար կապնվեք մեզ հետ:
Ներառում է՝
Ծրագրային փաթեթի օգտագործման լիցենզիան, տեխնիկատեղեկատվական սպասարկումը եւ թարմացումները :
Ներառում է նաեւ տարբեր վերլուծություններ՝
- Ըստ շրջանառության
- Ըստ դրամարկղերի
- Ըստ ապրանքատեսակների
3 ամիս անվճար.
փորձեք եւ կհամոզվեք
Ինչպես է աշխատում
Համակարգն ինքնաշխատ վերցնում է վաճառքների մասին Ձեր դրամարկում գեներացված տեղեկատվությունը, դասավորում է այն ըստ կատեգորիաների եւ ապահովում է հասանելիություն՝ տեքստի կամ գրաֆիկների տեսքով վերլուծություններ իրականացնելու համար:
Համակարգը կառուցում է գրաֆիկներ եւ հնարավորություն է տալիս համեմատել դրանք միմյանց հետ՝ հասկանալու համար մի ցուցանիշի փոփոխության ազդեցությունը մյուս ցուցանիշների վրա (գնի փոփոխության ազդեցությունը վաճառքների վրա, սեզոնի փոփոխության ազդեցությունը հաճախորդների քանակի վրա եւ այլն):